Tiffany ընկերության մասին վավերագրական ֆիլմը կթողարկվի 2015թ.
Tiffany & Co. ոսկերչական ընկերության արմատները բավական խորն են. բրենդի պատմությունը սկսվում է 1837-ից, երբ Չարլզ Լյուիս Տիֆանին Նյու Յորքում սկսում է վաճառել գրենական պիտույքներ, գրում է buro247.ru-ն։
Մոտ ժամանակներում կսկսվեն ընկերության հիմնադրի մասին ֆիլմի նկարահանումները, ով Բրոդվեյում գտնվող Tiffany & Young փոքրիկ խանութը վերածեց իրական ոսկերչական կայսրության։
Ֆիլմի ռեժիսորը կլինի ամերիկացի Մեթյու Միլեն, ով նախկինում նկարահանել է «Բերգդորֆ Գուդման. ավելի քան մեկ դար նորաձևության օլիմպոսի գագաթին» ֆիլմը։
Մեթյու Միլեի նոր աշխատանքն էկրաններին կհայտնվի 2015թ. գարնանը։
![]()













