Հյուսիսային Կորեայում ռեփերներն առաջին անգամ տեսահոլովակ են նկարահանել (տեսանյութ)
Երկու ամերիկացի ռեփերներ տեսահոլովակ են ներկայացրել, որը նկարահանվել է ախարհի ամենափակ ու խիստ վայրերից մեկում՝ Հյուսիսային Կորեայում:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ «Փախուստ Հյուսիսային Կորեա» (Escape to North Korea) կոչվող տեսահոլովակը ֆինանսավորվել է Kickstarter կայքում ստեղծված բաց համագործակցության միջոցով, որտեղ երաժիշտներ PacMan-ը և Peso-ն ներկայացրել են իրենց նախագիծը:
Երաժիշտները 5 օր են անցկացրել խորհրդային երկրում, որը հայտնի է իր նկարահանումների և ձայնագրման վերաբերյալ խիստ կանոններով: Իրենց տեսահոլովակում երիտասարդները ձգտել են ցույց տալ երկրի խստությունն ու լքված փողոցները:










