Քեմերոնը Պուտինին խնդրում է օգնել Շոտլանդիան պահելու հարցում

16:53 • 12.01.14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կառավարությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ աջակցություն խնդրելով Շոտլանդիայի վեճի առնչությամբ, քանի որ վերջինս ցանկանում է դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից։

 

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, Բրիտանիայի վարչապետին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ երկիրը խիստ հետաքրքրված է Շոտլանդիայի անկախության հանրաքվեին Ռուսաստանի աջակցությամբ, որն ընթացիկ տարում նախագահելու է «Մեծ ութնյակում»։

 

«Մեծ ութնյակը» զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների առաջնորդների ոչ պաշտոնական ֆորումն է, որի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Կանադան և Իտալիան։
 

 

Քեմերոնի օգնականը խոսել է Շոտլանդիայի հնարավոր անկախության մասին որպես մի իրադարձություն, որը արձագանք կստանա եվրոպական շատ երկրներում։

 

Ի պատասխան Քեմերոնի ցանկությանը՝ Ռուսաստանի աջակցությունը ստանալու վերաբերյալ, Շոտլանդիայի առաջին նախարարը նշել է. «Այդ հաղորդագրությունները ևս մեկ անգամ առիթ են տալիս բրիտանական կառավարության կուլիսային խաղերին անդրադառնալու»։

 

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա 2014թ.-ի սեպտեմբերի 18-ին։ Ինքնիշխանության կողմնակիցների հաղթանակի դեպքում արդեն 2016թ.-ին Շոտլանդիան կկարողանա դառնալ անկախ պետություն և դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից։