Գերմանացիները բոյկոտում են դպրոցներում միասեռականություն ուսումնասիրելու մասին օրենքը
Գերմանացի դպրոցականների ծնողները կտրուկ դեմ են արտահայտվում Բադեն Վյուտեմբերգի դաշնային կառավարության նախաձեռնությանը՝ 2015թ.-ից տեղական դպրոցների կրթական ծրագրերում «Սեքսուալ բազմազանության թույլատրելիություն» թեման մտցնելու համար։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, առցանց խնդրագիրն արդեն ստորագրել է ավելի քան 90 հազար մարդ։
Ակցիայի նախաձեռնողներն ու կողմնակիցները պահանջում են, որ ոչ ավանդական սեռական հարաբերությունների թեման չքննարկվի դպրոցում։
Քվեարկությունը կշարունակվի մինչև հունվարի վերջ։ Որպեսզի կառավարությունը քննարկի այն, անհրաժեշտ կլինի առնվազն 100.000 ստորագրություն։
Սակայն նախարարների խորհուրդը, որը բաղկացած է «կանաչներից» և Սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից, տեղին է համարում այդ կերպ դպրոցականների վերադաստիարակելը, քանի որ այս պահին նրանք բացասաբար են մոտենում միասեռականներին։ Քայլի հիմնական պատճառը, կառավարության համոզմամբ, «դեռահասներին կրթելն է»։










