«Godzilla»-ն՝ հրեշների արքան, նշում է 60-րդ տարեդարձը
«Godzilla»-ն նշում է տարեդարձը. հանրահայտ կինոհերոսը 60 տարեկան է։ Այդ կապակցությամբ 2014թ.-ին կթողարկվի հերոսի մասնակցությամբ նոր ֆիլմը։ Դա կլինի 29-րդ ֆիլմը՝ անվախ հրեշի արկածների մասին. գրում է vesti.ru-ն։
Ընդհանուր առմամբ՝ Ճապոնիայում այս հերոսի մասնակցությամբ ֆիլմերը դիտել է ավելի քան 100 միլիոն մարդ։ Դա վկայում է այն մասին, որ նա դեռ հայտնի է։ Հիմնականում այդ ֆիլմերը նկարահանել է ճապոնական «Տոհո» կինոընկերությունը։
Փորձեր արել են նաև ամերիկացիները, սակայն ոչինչ չի ստացվել։ Ճապոնիայում «Godzilla»-ն հայտնի է այնքանով, որ նա հանդիսանում է դրական կերպար, որը պաշտպանում է երկիրը՝ միջուկային աղետից հետո, իսկ ամերիկյան ֆիլմում այն հանդես է գալիս իբրև ավերող։










