Google+-ին միանալու հրավերի պատճառով ամերիկացին հայտնվել է մեղադրյալի աթոռին

00:20 • 12.01.14

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բևեռլի քաղաքի բնակիչ Թոմաս Գեգնոնին ձերբակալել են իր նախկին զուգընկերուհուն Google+ սոցցանցին միանալու հրավեր ուղարկելու համար՝ հաշվի առնելով այն, որ դատարանը նրան արգելել էր շփվել աղջկա հետ: Սակայն երիտասարդը պնդում է, որ որևէ հրավեր չի ուղարկել: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Գեգնոնին ձերբակալել են աղջկա՝ ոստիկանություն դիմելուց 1.5 ժամ հետո: Դատարանն ընդունել է, որ շփման արգելքը խախտվել է, սակայն չի կարողացել պարզել, թե ինչ տարբերակով է հրավեր ուղարկվել: Տղամարդուն շուտով ազատ են արձակել 500 դոլար գրավի դիմաց, սակայն Գեգնոնը և նրա փաստաբանը պնդում են, որ հրավերը ավտոմատ է ուղարկվել՝ առանց հարցման կամ հաստատման:


Համակարգչային անվտանգության մասնագետ Բրեդլի Շիարը չի բացառել, որ Գեգնոնը ճշմարտությունն է ասում՝ նշելով, որ օգտատերերը բողոքում են, որ Google+-ին միանալու հրավերները ավտոմատ են գնում: