Լիբիայում սպանվել է արդյունաբերության փոխնախարարը

14:33 • 12.01.14

Լիբիայի արդյունաբերության փոխնախարար Հասան ալ-Դուրին սպանվել է հայրենի Սիրտ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 450 կմ հեռավորության վրա. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ շուկայից ոչ հեռու՝ երեկոյան աղոթքից հետո։

 

Զինյալները կրակել են փոխնախարարի վրա՝ անցնելով նրա մեքենայի կողքով։ Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում սպանության պատասխանատվությունը չի ստանձնել։

 

Փոխնախարարի մահը հաստատել է Սիրտի Իբն Սինա հիվանդանոցի ներկայացուցիչը՝ հաղորդելով, որ նա հրազենային մի քանի վնասվածք է ստացել։