Տաղանդների միավորում. Մադոննան ու Ադելը միասին ալբոմ կգրեն

15:25 • 12.01.14

Փոփի թագուհի Մադոննան դիմել է իր երիտասարդ, սակայն շատ տաղանդավոր գործընկերուհիներից մեկին՝ նոր ալբոմի ստեղծան հարցում իրեն օգնելու համար։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, համաձայնության դիմաց Մադոննան խոստացել է 25-ամյա Ադելին իր կողմից մի երգ նվիրել բրիտանուհու հաջորդ ալբոմի համար։

 

Մադոննային մոտ կանգնած աղբյուրը բրիտանական պարբերականին հայտնել է, որ երգչուհիներն արդեն հանդիպել են Լոնդոնում ու քննարկել համագործակցության մանրամասները։