Մերձմոսկովյան շրջանում «օրենքով գող» է սպանվել

11:54 • 12.01.14

Մերձմոսկովյան շրջանում առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երեկ հարձակման ենթարկված տղամարդը «օրենքով գող» Դաթո Մելկաձեն է եղել, որը հետախուզվում էր մեկ այլ օրենքով գողի սպանության մեղադրանքով. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Մոսկվայի շրջանի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ տղամարդը դուրս է եկել առևտրի կենտրոնից, երբ նրա վրա կրակ են բացել անհայտ անձինք։ Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել՝ ուսի և որովայնի շրջանում ստացած հրազենային վերքից, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ սպանվածը 1964թ.-ին ծնված Դաթո Մալկաձեն է, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Դաթո Փոթիյսկի։

 

2011թ.-ի փերտրվարին նա ձերբակալվել էր մի քանի գրամ թմրանյութ պահելու մեղադրանքով, ինչը եղել էր նրա 4-րդ դատվածությունը։