«Աստղային պատերազմների» 7-րդ մասի գլխավոր հերոսները կլինեն Լյուկ Սքայուոքերը և Հան Սոլոն

20:54 • 12.01.14

«Աստղային պատերազմներ» ֆիլմի յոթերորդ մասի գլխավոր հերոսները կլինեն օրիգինալ եռերգության հիմնական կերպարները` Լյուկ Սքայուոքերը, արքայադուստր Լեյա Օրգանան և Հան Սոլոն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` The Hollywood Reporter-ին հղումով:

 

Պարբերականի տվյալներով` նման որոշում է կայացրել նոր ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը (Ջեֆրի Ջեյկոբ Աբրամս), որն էլ հանդիսացել է Մայքլ Արնդտի սցենարի չեղարկման պատճառ: Վերջինս աշխատել էր նաև ֆիլմի 5-րդ և 6-րդ մասերի սցենարի վրա:

 

Ակնկալվում է, որ գլխավոր դերերը նոր ֆիլմում կմարմնավորեն Մարկ Հեմիլը, Քերի Ֆիշերը և Հարիսոն Ֆորդը, որոնք մարմնավորել էին Լյուկ Սքայուոքերի, արքայադուստր Լեյա Օրգանայի և Հան Սոլոյի կերպարները 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում: Միաժամանակ ֆիլմում կհայտնվեն այս կերպարների երեխաները: