Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչը անպատասխան է թողել «Ժնև-2»-ին մասնակցելու մասին հարցը
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան դեռևս պատրաստ չէ հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք նրա ներկայացուցիչները կմասնակցեն «Ժնև-2» միջազգային կոնֆերանսին, թե ոչ:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` նման եզրակացություն դիտորդները կայացրել են Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ-Ջերբայի` Փարիզում «Սիրիայի ընկերների խմբի» հանդիպման ավարտին արած հայտարարությունից:
«Բաշար ալ-Ասադի ռեժիմն ապագա չունի Սիրիայում», - պնդել է ալ-Ջերբան` միաժամանակ չմանրամասնելով` արդյոք իր գլխավորած կոալիցիան պատվիրակություն կուղարկի Շվեյցարիա` մասնակցելու խաղաղ կոնֆերանսին, թե ոչ:










