Ֆրանսիացի զբոսաշրջիկն Ուրուգվայում 30 հազար դոլար է շահել և այն թափել պատշգամբից

13:32 • 12.01.14

Ուրուգվայի հանգստավայրային Պունտա-դել-Էստե քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Դրա լողափերը սիրելի են ինչպես ուրուգվայցիների, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Ֆրանսիացի զբոսաշրջիկն իր ծննդյան օրը քաղաքի խաղատներից մեկում 30 հազար դոլար է շահել։

 

Դրանից հետո նա գնացել է քաղաքի ամենահայտնի «Մոբի Դիք» փաբը, որտեղից էլ ողջ գումարը դուրս է թափել երկրորդ հարկի պատշգամբից։

 

Իհարկե, բոլոր ցանկացողներն ուղախությամբ հավաքել են թափված գումարը։ Օրինակ՝ բարի աման լվացողը հարստացել է 3000 դոլարով։ Սակայն երբ ֆրանսիացին պատրաստվել է հեռանալ, նկատել է, որ գրպանում անգամ այնքան գումար չի մնացել, որ տաքսիով հասնի հյուրանոց։