ԱՄՆ-ն 1960-ականներին Ճապոնիայում կենսաբանական զենք է փորձարկել
Ամերիկացի զինվորականները 1960-ականների սկզբներին կենսաբանական զենքի փորձարկում են իրականացրել Ճապոնիայի հյուսիսում՝ ներկայիս Օկինավա շրջանի տարածքում. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
1961-1962թթ.-ին ամերիկացի զինծառայողները առնվազն 10 փորձարկում են արել, որի ընթացքում նրանք հատուկ սունկ են տարածել բրնձի դաշտերում։
Փորձագետների գնահատականներով՝ այդ սունկը կարող է ամեն տարի ոչնչացնել այնպիսի քանակությամբ բրինձ, որը բավարար է 60 մլն մարդու կերակրելու համար։
Միևնույն ժամանակ չի նշվում` արդյոք այդ փորձարկումն անցկացվել է ԱՄՆ ռազմաբազայի տարածքում, թե դրա սահմաններից դուրս։










