Դեռ պարզ չէ, թե որտեղ է հուղարկավորվելու դիրիժոր Արամ Ղարաբեկյանը

12:15 • 13.01.14

Դեռ հայտնի չէ, թե հայ անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 58 տարեկանում կյանքից հեռացած Արամ Ղարաբեկյանի հուղարկավորությունը որտեղ տեղի կունենա՝ Հայաստանո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում:
 

ՀՀ մշակույթի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert. am-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ այս պահին Մշակույթի նախարարությունը դիրիժորի ընտանիքի անդամների հետ քննարկում է նրա դին Հայաստան տեղափոխել-չտեղափոխելու հարցը:


Հիշեցնենք, որ Մովսես Խորենացի մեդալակիր Արամ Ղարաբեկյանը հանկարծամահ էր եղել հունվարի 11-ին, ԱՄՆ-ում։