Հունաստանում կվերանորոգեն Ալեքսանդր Մակեդոնացու հոր պալատը
Հունաստանի հնագիտական խորհուրդը հաստատել է անտիկ Էգի քաղաքում գտնվող՝ մ.թ.ա. IV դարի թագավորական պալատի ավերակների վերականգնման ծրագիրը: Հնագույն Մակեդոնիայի մայրաքաղաքի ավերակները տեղակայված են Հունաստանի հյուսիսային Սալոնիկ քաղաքից 35 կմ հեռավորության վրա:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հնագիտական աշխատանքների ընթացքում կիրականացվեն պալատային համալիրի գլխավոր կառույցի հյուսիսային թևի ամրապնդման և վերականգնման աշխատանքներ:
Պալատի արևելյան մասում տեղակայված են եղել երկու պատկերասրահներ, որոնք իրենցից ներկայացրել են երկհարկանի ամբողջական կամարաշարերը՝ կառուցված հունական ճարտարապետության ոճով:










