Բրյուսլում կարգելեն ալկոհոլ վաճառել 22:00-ից հետո
Բրյուսելի նոր քաղաքապետ Իվան Մեյերը կողմ է արտահայտվել 22:00-ից հետո ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելքին:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը՝ ալկոհոլի գիշերային վաճառքի արգելքի մասին միտքը ծագել է դեռևս 2012-ին. այն նախընտրական արշավի ժամանակ ներկայացրել է Ֆրեդդի Թիլմանը: Այս մասին խոսակցություններն սկսվել էին հարբած ամբոխի հետ բախման հետևանքով երկու ոստիկանների սպանությունից հետո:
Ալկոհոլային ըմպելիքների վաճառքի արգելքը կարող է դառնալ քաղաքացիների շրջանում ալկոհոլի օգտագործման կանխմանն ուղղված արշավի մի մաս:










