«Ավտոմայդանի» մասնակիցները փորձել են հասնել Ուկրաինայի նախագահական նստավայր (տեսանյութ)
Ուկրաինայում՝ Մեժիգորեի նախագահական նստավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ոստիկանությունը կասեցրել է «Ավտոմայդանը», հայտնում է korrespondent.net-ը։
Մայդանի ակտիվիստներն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրի մոտ պիկետ անցկացնելու հերթական փորձից հետո վերադարձել են Կիև։
Ավտոշարասյունը շարժվել է Կիևի Եվրոպական հրապարակից։ Առաջին ավտոշարասյունը, որի կազմում եղել է ավելի քան 10 մեքենա, արգելափակվել է Փոստային հրապարակում։
«Ավտոմայդանի ցույցը» Յանուկովիչի նստավայրի մոտակայքում տևել է մոտ մեկ ժամ։ Այնուհետ եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը շարունակվել է «Ուկրաինական ընտրություն» հասարակական շարժման ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի տան մոտ։










