Ադրբեջանում զինվոր է ինքնասպան եղել

17:30 • 13.01.14

Ադրբեջանական բանակի զինվոր, 1995թ.-ին ծնված Ռուսթամ Գուլիևն ինքնասպան է եղել։

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az ադրբեջանական կայքը, տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

 

Ռուսթամ Գուլիևը կրակել է իրեն ամրակցված զենքից։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։