Հռոմի պապը շարունակում է զարմացնել. Ֆրանցիսկոսը Սիքստինյան կապելայում մկրտել է չամուսնացած զույգի երեխայի (լուսանկարներ)

11:19 • 13.01.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով հայտնի է իր անկանխատեսելի ու անսպասելի արարքներով, երեկ Հռոմի Սիքստինյան կապելայում 31 այլ երեխաների հետ մկրտել է նաև չամուսնացած մի զույգի զավակին։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության կապակցությամբ մատուցված պատարագի ժամանակ։
 

Նախկինում Ֆրանցիսկոսը կոչ է արել քահանաներին մկրտել չամուսնացած անձանց երեխաներին, որպեսզի քրիստոնեական հավատքը նրանց ևս փոխանցվի։ Իսկ այն հոգևորականներին, ովքեր հրաժարվել են նման բան անել, Պապն անվանել է «երկերեսանի»։

 

«Մարդու պարտքն է իր զավակներին փոխանցել հավատքը, և դա ամենագեղեցիկ ժառանգությունն է, որ Դուք կարող եք թողնել Ձեր հետնորդներին»,-ասել է Ֆրանցիսկոսը։

 

Պարբերականը նաև հավելում է, որ սեպտեմբեր ամսին Պապը համաձայնվել է մկրտել մի իտալուհու երեխայի, ով հղիացել էր ամուսնացած տղամարդուց։

 

Pope Francis today baptised the child of an unmarried couple (not pictured) during a ceremony in the Sistine Chapel in Rome

The Baptism of the Lord mass is a traditional feature of the Vatican calendar and marks the anniversary of St John the Baptist washing Jesus in the river of Jordan

During the mass Pope Francis baptised 32 children in the same room in which he was elected in March last year

Francis has previously called priests who refuse to baptise children born outside wedlock 'hypocrites'The Pope has previously spoken out in support of baptising the children of unmarried women