Բիշքեկում 26-ամյա գործազուրկն սպանել և մասնատել է ծանոթ աղջկան
Բիշքեկում 26-ամյա գործազուրկ Նաիլ Նադիրովը խոստովանել է, որ սպանել, ապա՝ մասնատել է երիտասարդ կնոջ: Հոգեբանները կստուգեն նրա մեղսունակությունը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Իր ապագա զոհի հետ Նադիրովը ծանոթացել է 2013 թվականի դեկտեմբերի սկզբին՝ ինտերնետ ակումբում: Կարինա անունով աղջիկը Նադիրովին իր այցեքարտն է թողել և սպասել է ծանոթության շարունակմանը: Դրանից հետո մարդասպանը Կարինային կանչել է իր տուն, որտեղ ծագած կռվի ժամանակ Նադիրովը մուրճով սպանել է աղջկան:
Մարդասպանը մասնատել է զոհին, նրա մարմնի առանձին հատվածներ փաթաթել ծածկոցի մեջ և թողել տարբեր վայրերում։
Իրավապահները փորձում են ճշտել սպանված աղջկա ինքնությունը:










