Քեմերոն Դիասը ներկայացրել է իր առաջին գիրքը (լուսանկարներ)

15:31 • 13.01.14

Հոլիվուդյան դերասանուհի 41-ամյա Քեմերոն Դիասը, իր սեփական փորձից ելնելով, վստահեցնում է, որ աղջիկները մեծ սթրես են ունենում գեղեցիկ երևալու անհրաժեշտության պատճառով։ Այդ մասին դերասանուհին պատմել է իր առաջին գրքում՝ «Մարմնի գիրք. քաղցած մնալու օրենքները, ուժի գիտությունը և ձեր գեղեցիկ մարմինը սիրելու այլ միջոցներ», գրում է «Комсомольская правда»-ն։

 

Նախկին մոդելը, ով կինոյում իր 20-ամյա կարիերայի ընթացքում սիրահարված կնոջ 10-յակ դերեր է խաղացել, հորդորում է հաճախ չասել աղջիկներին, որ իրենք գեղեցիկ են, քանի որ նրանք մեծ սթրես են ապրում գեղեցիկ երևալու ցանկության պատճառով։ Ասելով այդ բառերը՝ մարդիկ կարծես ներշնչում են աղջիկներին, որ կյանքում ամենակարևորը գեղեցկությունն է, իսկ դա, իհարկե, այդպես չէ։

 

Երիտասարդության տարիներին Քեմերոնը նույնպես անվստահ է եղել իր արտաքինի հարցում։ Դերասանուհին դեմքի վրա ցան է ունեցել և փորձել է թաքնվել ընկերներից, տեսախցիկներից և բոլորից։ Քեմերոնը գրել է «Մարմնի գիրքն» այն բոլոր աղջիկների համար, որոնք նման են իրեն։

 

Քեմերոն Դիասը տալիս է ոչ միայն տեսական, այլև գործնական խորհուրդներ։ Նա կոչ է անում, օրինակ, չափազանց մեծ ուշադրություն չդարձնել դիետաներին և խորհուրդ է տալիս լրջորեն վերաբերվել առողջ կենսակերպին և ֆիզիկական վարժություններին։

New book: Cameron Diaz poses with The Body Book as she opens up about trying to teach girls that being pretty isn't everything

Cameron Diaz

Cameron Diaz