Չեչնիայում Մուհամմեդ մարգարեի հետ նույն օրը ծնված երեխաներին 1.000-ական դոլար կհատկացնեն

15:21 • 13.01.14

Չեչնիայի Հանրապետությունում այն ընտանիքներին, որտեղ երեխան ծնվել է Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը և անվանակոչվել նրա, ընտանիքի անդամների կամ ասհաբների պատվին, Ռուսաստանի հերոս Ահմադ-Հաջի Կադիրովի անվան տարածքային հասարակական հիմնադրամը կտրամադրի 1.000-ական դոլար: Այդ մասին գրել է պետության ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում, փոխանցում է gazeta.ru-ն:

 

«Ասալամու ալեյքում, ընկերներ: Ցանկանում եմ Ձեզ լավ լուր հայտնել: Մեր սիրելի մարգարե Մուհամմեդի ծննդյան օրվա առթիվ Ահմադ-Հաջի Կադիրովի անվան տարածքային հասարակական հիմնադրամի նախագահ Այմանի Նեսիևնան որոշում է կայացրել բոլոր երեխաներին, որոնք կծնվեն հունվարի 13-ին և կանվանակոչվեն Մարգարեի, ընտանիքի անդամների կամ ասհաբների պատվին, տրամադրել հազարական դոլար»,- գրել է Կադիրովը:

 

Այդ տեղեկությունը հաստատվել է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում: