Շախմատի իռլանդացի սիրահարին սպանել են սխալ քայլ անելու համար

13:03 • 13.01.14

Դուբլինի բնակիչ Թոմաս Օ’Գորմանը մահացել է դանակի բազմաթիվ վնասվածքներից, որոնք, ինչպես ենթադրում է ոստիկանությունը, նա ստացել է շախմատային խաղի ընթացքում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Sky News-ին:

 

Տղամարդու մարմինը հայտնաբերվել է նրա տանը՝ Բիչ Պարկ Ավենյուում, կիրակի գիշերը: Ըստ երևույթին՝ վեճի պատճառը, որը հանգեցրել է սպանության, եղել է շախմատիստներից մեկի վիճելի քայլը:

 

Հանցագործության վայրում ոստիկանները ձերբակալել են սպանության կասկածյալին՝ Պալերմոյից 34-ամյա տղամարդու: Թե ինչպես են զարգացել իրադարձությունները խաղի ընթացքում, չի հստակեցվում:

 

39-ամյա Օ’Գորմանը հետազոտություններ էր անցկացնում կաթոլիկ կազմակերպության համար, որը զբաղվում է բնակչության շրջանում ավանդական ընտանեկան արժեքների քարոզով: Ավելի վաղ նա աշխատել է The Voice Today կաթոլիկ թերթում: