Ֆրանսիայի առաջին տիկինը պատրաստ է ներել ամուսնու դավաճանությունը

22:47 • 13.01.14

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, ով հիվանդոցում էր հայտնվել ամուսնու՝ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի միջև սիրավեպի պատճառով, պատրաստ է ներել նախագահին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Sky News-ին, որն այս տեղեկություններն ստացել է իրավիճակին ծանոթ աղբյուրից:


Ֆրանսիական Le Parisien-ին տված հարցազրույցում աղբյուրը նշել է, որ Տրիերվեյլերը ցանկանում է հնարավորինս շուտ իմանալ Ֆրանսուա Օլանդի հետագա մտադրությունների մասին:


Առաջին տիկնոջ ներկայացուցիչ Պատրիս Բյանկոնը նշել է, որ Վալերի Տրիերվեյլերը բժիշկների վերահսկողության տակ կմնա 6 կամ 8 օր: