Կայացել է «Ոսկե գլոբուս-2014» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Լոս Անջելեսում (ԱՄՆ) կիրակի կայացել է «Ոսկե գլոբուսի» 71-րդ մրցանակաբաշխությունը, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ստրկության 12 տարին» ճանաչվել է տարվա լավագույն դրամատիկ ֆիլմ: Այս մրցանակին էին հավակնում նաև «Նավապետ Ֆիլիփսը», «Ձգողականություն», «Ֆիլոմենե» և «Ավտոարշավ» ֆիլմերը:
Քեյթ Բլանշեթը («Ջեսմին») և Մեթյու ՄքՔոնահին («Գնորդների դալլասյան ակումբ») ճանաչվել են տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի և դերասան:
Լավագույն կատակերգություն է ճանաչվել «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմը:
Ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը «Ոսկե գլոբուս» է ստացել «Ձգողականություն» ֆիլմի համար:
Լեոնարդո դի Կապրիոն («Ուոլ Սթրիթի գայլը») հաղթել է «Տղամարդու լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում» անվանակարգում, Էյմի Ադամսը` մրցանակ կատակերգությունում կնոջ դերի համար («Խարդախություն ամերիկյան ձևով»):
Մայքլ Դուգլասը մրցանակ է ստացել «Լավագույն հեռուստաֆիլմի դերասան» անվանակարգում («Մոմակալներ»):
Մրցանակներ են շնորհվել նաև «լավագույն սիտկոմ», «լավագույն սերիալներ», «լավագույն սերիալային դերասաններ» անվանակարգերում:
«Ոսկե գլոբուսի» այս և շատ այլ պահեր` Huffington Post-ի լուսանկարներով.
Լեոնարդո դի Կապրիոն

Քեյթ Բլանշեթը

Կարմիր գորգ

Մեթյու ՄքՔոնահին


Մարտին Սկորսեզեն և Ջեսիքա Լանժը

Բրեդլի Կուպերը` Ադամսի և Լոուրենսի հետ

Ումա Թուրմանը

Դայան Քիթոնը` արարողության հանդիսավարներից

Լավագույն դրամատիկ ֆիլմի ռեժիսոր Սթիվ ՄքՔուինը

Մայքլ Դուգլասը

Չենինգ Թաթումը` կնոջ հետ

Էյմի Ադամսը

Ջենիֆեր Լոուրենսը

Ռոբին Ռայթը` լավագույն սերիալային դերասանուհի

Անջելինա Ջոլիի հայրը` Ջոն Վոյթը` ևս մրցանակակիրների թվում էր` երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում

Ժակլին Բիսեթը` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Ջենիֆեր Լոուրենսը և Ջեսիքա Չեսթինը

Կարմիր գորգը հեղեղվել էր

Նաոմի Ուոթսը և Լիվ Շրիբերը

Մեթյո ՄքՔոնահին` կնոջ հետ

Մայք Թայսոնը ևս այնտեղ էր

Մայքլ Դուգլասը կատակում է Թեյլոր Սվիֆթի հետ










