Կրքերը թեժանում են. Օլանդը խոստովանել է «առաջին տիկնոջն» իր դավաճանության մասին

15:52 • 13.01.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատմել է իր քաղաքացիական կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին, դերասանուհի Ժյուլի Գայեի հետ ունեցած սիրային կապի մասին դեռ այն ժամանակ, երբ ֆրանսիական Closer ամսագիրը չէր արել սկանդալային բացահայտումը: Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝ Le Parisien թերթին հղումով։

 

«Ֆրանսուա Օլանդը հաստատել է այդ տհաճ տեղեկությունն իր քաղաքացիական կնոջը հինգշաբթի օրը՝ Closer-ի սկանդալային համարի թողարկումից մի քանի ժամ առաջ։ Խոսակցությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ առանց բղավոցների ու սկանդալի։ Մի քանի բառով երկրի ղեկավարը խոստովանել է սիրային կապի մասին՝ առանց որևէ բան հերքելու»,-նշում է Le Parisien-ը։

 

Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տրիերվեյլերն Օլանդի շուրջ ծագած սեքս-սկանդալի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փորձելու է ազատվել սթրեսից ու մի քիչ հանգստանալ։