Հնդկաստանում բռնաբարությունից պաշտպանվելու համար ստեղծել են «կանացի ատրճանակ»
Հնդկական Indian Ordnance Factories զենքի գործարանն արտադրել է ատրճանակ, որը նախատեսված է կանանց համար՝ հարձակումներից պաշտպանվելու նպատակով: Այս մասին գրում է РосБалт-ը:
Ատրճանակը, որն ստացել է «Nirbheek» անունը, կշռում է մոտ 500 գրամ, իսկ տրամաչափը 7.65 մմ է: Զենքը հնարավոր է գնել մոտ 2.000 դոլարով:
Ատրճանակի հեղինակներն այն անվանում են «կնոջ լավագույն ընկերը», որովհետև այն կարող է ցանկացած աղջկա պաշտպանել հնարավոր բռնաբարությունից: Սակայն հնդիկ լրագրողները գտնում են, որ «կանացի զենքը» ավելի շատ մարքեթինգային քայլ է, քան՝ պաշտպանության իրական միջոց:
Հիշեցնենք, որ 2013 թվականին ընդունվել էր օրինագիծ կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ, որով նախատեսվում է խստացնել պատիժները սեռական բնույթի հանցագործությունների համար: Այժմ բռնաբարության համար նվազագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է:










