Դուբայի շեյխը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

14:23 • 13.01.14

Դուբայի ղեկավար շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մակթումը հայտնել է, որ եկել է Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու ժամանակը, որոնք սահմանվել են միջուկային ծրագրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BBC հեռուստաընկերությանը։

 

«Իրանը մեր հարևանն է, և մենք չենք ցանկանում խնդիրներ ունենալ։ Վերացրե՛ք պատժամիջոցները, և դրանից բոլորը միայն կշահեն»,- ասել է շեյխը։

 

Նա նաև վստահություն է հայտնել, որ իրանական միջուկային ծրագիրն իսկապես խաղաղ նպատակներ է հետապնդում և որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հետ զրույցում ատոմային ռումբն «անցյալի զենք» է անվանել։