Իրանում 11-ամյա հաքեր է ձերբակալվել
Իրանի Մազանդարան նահանգում 11-ամյա ցանցահեն է ձերբակալվել։
Ինչպես տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը, այդ մասին հաղորդել է Մազանդարանի ոստիկանության կիբերհանցագործությունների վարչության ղեկավար Ահմեդռզա Ռուսթամին։
Նրա խոսքով՝ 11-ամյա ցանցահենը ստացել է մի օգտատիրոջ էլեկտրոնային փոստի գաղտնաբառն ու նրա բանկային հաշվից գումար է փոխանցել իր հաշվին։
Ցանցահեն երեխայի դեմ քրեական գործ է հարուցվել։










