Ուկրաինայի դատարանն ուժի մեջ է թողել Կլիչկոյին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքն արգելող օրենքը

17:25 • 13.01.14

Ուկրաինայի գերագույն վարչական դատարանը հրաժարվել է չեղյալ համարել Հարկային օրենսգրքում փոփոխությունը, որը զրկում է «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանը փոփոխություն էր կատարել Հարկային օրենսգրքում, ըստ որի ՝«այլ երկրում մշտական բնակության իրավունք ունեցող անձը չի համարվում Ուկրաինայի քաղաքացի»։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև Կլիչկոյին, ով Գերմանիայում բնակվելու թույլտվություն ունի և որոշ ժամանակ այնտեղ հարկեր է վճարել։

 

«ՈւԴԱՌ»-ի անդամներն այս օրենքի ընդունումն ընկալել են որպես նախկին բռնցքամարտիկի դեմ ուղղված սադրանք։
Ավելի վաղ Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2015թ. գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին։