Պատասխան նվեր. ՌԴ պատվիրակությունն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչին վարդագույն գլխարկ է նվիրել

16:46 • 13.01.14

Ռուսական պատվիրակությունը, որը գտնվում է Փարիզում և որտեղ այսօր անցկացվել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի բանակցությունները, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիին վարդագույն գլխարկ է նվիրել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ Twitter-յան էջը։

Шапка-ушанка для американской делегации на встрече в Париже


Ավելի վաղ՝ բանակցություններից առաջ, Քերին մեծ արկղից հանել էր 2 կարտոֆիլ և նվիրել ռուս նախարարին, ինչն առաջացրել էր պատվիրակությունների ծիծաղը։ Պետքարտուղարի խոսքով՝ նախարարները հեռախոսազրույցներից մեկի ընթացքում կատակով քննարկել էին ԱՄՆ Այդահո նահանգի կարտոֆիլի հարցը։

 

Լավրովի խոսքով՝ իրեն նվիրած կարտոֆիլը կարելի է կիրառել «մտրակի և շաքարաբլիթի քաղաքականություն» արտահայտության անգլիական տարբերակում։ «Անգլերենում կիրառվում է «գազար և փայտ», կարելի է գազարը փոխարինել կարտոֆիլով»,- նշել է Լավրովը։