Ռուսաստանում քրեական գործ են հարուցել հանգուցյալ իրավաբանի դեմ

10:30 • 13.01.14

Ռուսաստանում նոր քրեական գործ են հարուցել Hermitage Capital հիմնադրամի հանգուցյալ իրավաբան Սերգեյ Մագնիտսկու դեմ, հայտնում է Interfax-ը:

 

Աղբյուրը նշում է, որ 2009-ին մոսկովյան քննչական մեկուսարանում մահացած Մագնիտսկին գործող անձ է դարձել նոր քրգործով, որով նա մեղադրվում է 5,4 մլրդ ռուբլի հափշտակելու համար:

 

Հիմնադրամի այս հայտարարությունը ՌԴ-ի ՆԳՆ-ում առայժմ չեն մեկնաբանում: Չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է հարուցվել գործը, որի մասին հայտնի է դարձել այսօր:

 

Որոշ տվյալներով՝ Մագնիտսկու մայրը փորձել է բողոքարկել Տվերի դատարանում, սակայն նրա հայցը չի բավարարվել: Դատավորը Մագնիտսկու հարազատներին արգելել է ծանոթանալ գործի մանրամասներին:

 

Նախորդ տարիներին Մագնիտսկու մահվան շահարկումը` մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, լուրջ լարվածություն էր ստեղծել ռուս-ամերիկյան հարաբերություններում: