Սքոթլենդ Յարդը մեղադրել է մասոններին ոստիկանության դեմ դավադրության համար

16:26 • 13.01.14

Բրիտանացի լրագրողների ձեռքն է ընկել Սքոթլենդ Յարդի (Լոնդոնի ոստիկանության շտաբ-բնակարանը) գաղտնի փաստաթուղթը ոստիկանության աշխատակիցների վրա ազդելու մասոնների փորձերի մասին՝ ի շահ կազմակերպված հանցավոր խմբավորումների, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:

 

«Տիբերիուսի օպերացիա» վերնագրված փաստաթուղթը կազմվել է 2002 թվականին: Թերթը նշում է, որ դա միակ նման զեկույցը չէ, որի մասին հայտնի է դարձել մամուլին: 2008 թվականին Սքոթլենդ Յարդը նմանատիպ գաղտնի փաստաթուղթ է կազմել «Ռիվերսայդ օպերացիա» վերնագրով: Երկու դեպքում էլ փաստեր են բերվում գաղտնի միության մեջ գտնվող ոստիկանների միջոցով ոստիկանության և դատական մարմինների վրա ազդելու փորձերի մասին: Սքոթլենդ Յարդի տվյալներով՝ քրեական աշխարհի ներկայացուցիչները գործակալներին ներգրավում էին մասոնական օթյակներ:

 

Ոստիկանության լոնդոնյան վարչությունը որևէ առարկայական մեկնաբանություն չի տվել այդ տեղեկության առնչությամբ: Անգլիայի միավորված մեծ օթյակը, որը գլխավորում է արքայազն Էդուարդը՝ Կենտի դուքսը, հրաժարվել է մեկնաբանություններից: