Մոսկվայի խանութներից մեկից 6 միլիոն ռուբլու թանկարժեք իրեր են գողացել
Անհայտ անձինք Մոսկվայի Վերնանդսկիի պողոտայում գտնվող զարդերի խանութից գողություն են կատարել՝ հասցնելով 6 միլիոն ռուբլու վնաս, այս մասին գրում է kommersant.ru-ն:
Հղում անելով ներքին գործերի նախարարության մայրաքաղաքի քաղաքային վարչություն Interfax.ru-ն տեղեկացնում է, որ կիրակի օրը մոտ 18:00-ին չորս անհայտ անձինք՝ դեմքերը փակելով գլխանոցներով, ներխուժել են զարդերի խանութի շենք՝ Վերնանդսկի պողոտա, 11-ում։
Պահակը հանցագործների հետ մտել է փոխհրաձգության մեջ, սակայն վերջիններս կարողացել են նրան բռնել, ինչից հետո գողացել են ցուցափեղկերում դրված զարդերը և անհետացել:
Պահակը հոսպիտալացվել է աջ ձեռքի և ձախ ոտքի հրազենային վնասվածքներով:
Հարուցվել է քրեական գործ:










