Հրեաներն օրենքով արգելել են նացիստների հետ կապված ամեն բան
Հրեա պատգամավորները հավանություն են տվել նոր օրինագծին, ըստ որի՝ ինչ-որ մեկին նացիստ անվանելու և այդ ռեժիմին առնչվող անունով դիմելու դեպքում օրինազանցին սպառնում է դրամական խոշոր տուգանք։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Ynet News-ին հղումով, բացի այդ, նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների տանջանքների մասին հիշեցնող սևուսպիտակ զոլավոր հանդերձներ կրելը կամ սվաստիկայի օգտագործումն օրինախախտի համար կարող է ավարտվել 6 ամսվա ազատազրկմամբ։
Օրինագծի հեղինակ Շիմոն Օհայոն նշել է, որ նացիստական խորհրդանիշներ օգտագործող խմբերի աճը, որը վտանգ է ներկայացնում հրեաների համար, նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն, քանի դեռ Իսրայելի կառավարությունն անձամբ չի արգելել դրանց օգտագործումը, ապա իրավունք չունի բողոքել ամբողջ աշխարհում դրսևորվող այդ երևույթի դեմ։










