Նյու Յորքը պատվել է խիտ մառախուղով ջերմաստիճանի բարձրացման հետևանքով (լուսանկարներ)

22:38 • 13.01.14

Բևեռային ջրապտույտի հետևանքով առաջացած սաստիկ ցրտերից հետո Նյու Յորքն ամբողջությամբ պատվել է մշուշով, որը տարածվել է ողջ քաղաքում, ինչպես նաև՝ Նյու Ջերսիում:


Ինչպես գրում է Daily Mail-ը՝ սաստիկ ցրտերը ռեկորդային ցածր ջերմաստիճանի պատճառ են դարձել ԱՄՆ-ի ողջ տարածքում, սակայն ջերմաստիճանի հանկարծակի բարձրացման հետևանքով քաղաքը ծածկվել է խիտ մառախուղով:


Նյու Յորքում եղանակային կտրուկ շրջադարձի արդյունքում ջերմաստիճանը ներկայում հասել է 7 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի: Նյույորքյան մառախլապատ տեսարանները հանգստյան օրերին պատկերել է լուսանկարիչ Ջեյ ֆիյնը: