Նիգերիայի ռազմաօդային ուժերը սխալմամբ հարձակվել են սենատորի ավտոշարասյան վրա
Նիգերիայի ռազմաօդային ուժերը սխալմամբ հարված են հասցրել երկրի սենատի անդամ Մուհամմեդ Ալի Նդումեի ավտոշարասյանը, երբ նա ուղևորվելիս է եղել իսլամիստ գրոհայիններից տուժած բնակիչների հետ հանդիպման, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Սենատորի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ դաշնային Բորնո նահանգի Արդոկո գյուղի մոտակայքում, որը մինչ այդ ենթարկվել էր գրոհայինների հարձակման: Նիգերիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Նդումեի ավտոշարասյան վրա է նետել չորս ավիառումբ, բայց երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի տուժել:
Նիգերիայի բանակի ներկայացուցիչ Մուհամմեդ Դոլեն կիրակի հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ սենատորի ավտոշարասյան հետ կապված դեպքի մասին, սակայն հաստատել է, որ Արդոկո գյուղի շրջանում շաբաթ իրականացվել է ռազմաօդային ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություն: Նիգերիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, իրենց հերթին, Նդումեի ավտոշարասյանն ուղղված ավիահարվածն անվանել են «աշխատանքային սխալ»:










