Փարիզում պատվիրակությունները տաքսիստների գործադուլի հետևանքով չեն կարողանում հասնել օդանավակայան
Տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ ռուսական պատվիրակությունը, չեն կարողանում հասնել Փարիզի օդանավակայան՝ տաքսիստների գործադուլի պատճառով, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ռուսական պատվիրակության կազմում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Պատվիրակությունները գործադուլի պատճառով չեն կարողանում հասնել Շարլ դե Գոլի անվան օդանավակայան։ Տաքսիստները երթևեկում են ցածր արագությամբ և փողոցի ամբողջ լայնությամբ՝ անցնելու համար միայն մեկ շարք ազատ թողնելով։
Նշվում է, որ սա Ֆրանսիայի պատմության մեջ տաքսիստների ամենախոշոր գործադուլներից է։










