Սանկտ Պետերբուրգում միկրոավտոբուսն ընկել է ջրանցքը. կան զոհեր
Սանկտ Պետերբուրգում (ՌԴ) միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Opel մակնիշի միկրոավտոբուսը՝ 5 ուղևորներով, անցել է կամրջի արգելապատնեշն ու ընկել ջրանցքը։
Միկրոավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ, այդ թվում՝ վարորդը, մահացել են։ Նրանց մարմիններն արդեն դուրս են բերվել ջրից։










