Պաբլո Պիկասոյի կտավը կես դար անց առաջին անգամ վաճառքի կհանվի
Պաբլո Պիկասոյի կտավը՝ «Թուրքական զգեստով նստած կինը», 55 տարիների ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Christie's աճուրդի տան պաշտոնական կայքին հղումով:
Reuters-ի փոխանցմամբ՝ կտավը, որի վրա պատկերված է նկարչի ապագա կինը՝ Ժակլին Ռոքը, կվաճառեն փետրվարի սկզբին Լոնդոնում կայանալիք 5 աճուրդներից մեկի ժամանակ:
Կտավը, որն ստեղծվել է 1955-ին, գնահատվում է 15-20 մլն ֆունտ ստերլինգ, որը համարժեք է 24.7-32.9 մլն դոլարի: Christie's-ի ներկայացուցիչներն ակնկալում են, որ բոլոր 5 աճուրդների արդյունքում իրենց կհաջողվի ստանալ 380 մլն դոլար:










