Կամբոջան հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել ռուսաստանցի գործարարին

10:19 • 13.01.14

Կամբոջական դատարանը հրաժարվել է բավարարել Ռուսաստանի հայցը և այդ երկրին արտահանձնել գործարար Սերգեյ Պոլոնսկուն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:

 

Պոլոնսկու փաստաբան Ալեքսանդր Կարաբանովի փոխանցմամբ` դատարանը ռուսաստանցի գործարարի գործում քրեական հանցագործություն չի նկատել: Պոլոնսկին արդեն ազատության մեջ է, սակայն այժմ չի կարող լքել Կամբոջան:

 

Կամբոջայի իշխանությունները Պոլոնսկուն ձերբակալել էին 2013-ի նոյեմբերին: Ռուսաստանում գործարարին մեղադրում են մոտ 6 մլրդ ռուբլի յուրացնելու համար` բնակհամալիրներից մեկի փայատերերից: Ռուսաստանում նա դատարանի որոշմամբ հեռակա կարգով ձերբակալված է:

 

Ավելի վաղ Կամբոջայում փակվել էր նաև Պոլոնսկու դեմ մեկ այլ գործ, որով նրան մեղադրում էին մարդկանց` զբոսանավի անձնակազմի անդամների, ազատությունից զրկելու համար: