Շերլոք Հոլմսի երկրպագուներն Ամանդա Աբինգթոնին հաշվեհարդարով են սպառնացել
Դերասանուհի Ամանդա Աբինգթոնին դժվար չի եղել խաղալ Ջոն Վաթսոնի կնոջ՝ Մերիի դերը «Շերլոք Հոլմս» սերիալում, քանի որ իրական կյանքում Մարտին Ֆրիմենը, որը խաղում է դոկտոր Վաթսոնի դերը, նրա ամուսինն է:
Սակայն սերիալի երկրպագուները նրան լավ չեն ընդունել, և զարմանալի չէ, քանի որ նա բաժանում է հետախույզի և դոկտոր Վաթսոնի զույգին և, ինչպես հայտնի է դառնում երրորդ սեզոնի վերջին ֆիլմում, նաև կրակում է հետախույզի վրա, գրում է «Комсомольская правда»-ն:
Ամանդան խոստովանել է, որ բազմիցս երկրպագուներից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել: Նրանք այնքան լուրջ են վերաբերվել Հոլմս-Վաթսոն ընկերությանը, որ դժվար են համակերպվել այն բանի հետ, որ նրանց միջև կարող է երրորդ մարդ հայտնվել:
Իրական կյանքում Մարտին Ֆրիմենն ու Ամանդա Աբինգթոնն ամուսնացել են 2007 թվականին, դեռ «ժամանակակից Շերլոք Հոլմսի» նկարահանումների սկսվելուց առաջ:










