Տաջիկ վարձակալները կերել են ղրղզ տանտիրուհուն
Բիշկեկի փողոցներից մեկի աղբարկղում կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերվել. հանցագործության կասկածանքով ձերբակալվել է երկու տաջիկ, որոնց բնակարանից էլ գտել են սպանվածի գլուխը, տեղեկացնում է Взгляд-ը։
Աղբարկղում մարմնի մնացորդները պատահմամբ գտել են տեղի բնակիչներն ու հաղորդել ոստիկանությանը։
Ոստիկանները նշել են, որ շուրջ երկու տասնյակ մարդկային մնացորդներ պատկանել են երիտասարդ աղջկա։ Դրանք ծածկված են եղել ծածկոցով։
Կիրակի երեկոյան ոստիկանությունը հետքի վրա է դուրս եկել։ Նախնական տվյալներով՝ կասկածյալները Տաջիկստանից ժամանած երկու քաղաքացիներ են, որոնք վարձակալել են սպանվածի բնակարանը։
Դեռևս չճշտված տվյալներով՝ այդ մարդիկ կարող են մարդակերներ լինել, քանի որ էլեկտրական սալիկի վրա հայտնաբերվել են մարդուց պատրաստված սննդի մնացորդներ։ Մանրամասները կպարզեն փորձագետները։










