Տարանտինոն «Անտանելի ությակը» անվանումով վեսթերն կնկարահանի

10:49 • 13.01.14

Հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հաջորդ ֆիլմը կկոչվի «Անտանելի ությակը», իսկ կնկարահանվի այն վեսթերն ոճում։ Այդ մասին հայտնում է Deadline պարբերականը՝ հղում անելով այն դերասաններին, որոնք հրավիրվել են ֆիլմում նկարահանվելու և արդեն կարդացել են սցենարը։

 

Ինչպես փոխանցում է filmpro.ru-ն, նկարահանումները նախատեսվում է սկսել ամռանը։ Դեռևս հայտնի չէ, թե կպահպանվի ֆիլմի աշխատանքային անվանումը վերջնական տարբերակում։

 

Դեկտեմբերին Տարանտինոն արդեն խոստացել էր, որ իր հաջորդ ֆիլմը կլինի վեսթերն ոճում։ Ֆիլմում նկարահանվելու համար ռեժիսորը հրավիրել է դերասաններ Քրիստոֆ Վալցին և Բրյուս Դերնին։