U2 խումբը երեք տարվա ընթացքում առաջին համերգն է ունեցել
Իռլանդական U2 ռոք խումբը վերջին երեք տարվա ընթացքում առաջին համերգն է ունեցել Լոս Անջելեսում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով NME-ին:
U2-ի ելույթը տեղի է ունեցել Help Haiti ամենամյա բարեգործական միջոցառման ժամանակ, որի կազմակերպիչը դերասան Շոն Փենն է: Ընդհանուր առմամբ, իռլանդացի ռոքերները նվագել են իրենց երեք հիթերը՝ «I Will Follow», «Vertigo» և «Desire»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ U2-ն նոր ալբոմ կթողարկի 2014 թվականի ապրիլին: Ալբոմի ձայնագրությունը կատարվել է պրոդյուսեր Ջենջեր Մաուսի ղեկավարությամբ, որը նախկինում աշխատել է Gnarls Barkley, Gorillaz և Broken Bells խմբերի հետ:










