«Ոսկե գլոբուսի» կարմիր գորգը հեղեղվել է (լուսանկարներ)

09:39 • 13.01.14

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի կարմիր գորգը, սակայն, տարբերվել է նրանով, որ հեղեղվել է հակահրդեհային համակարգի ջրերով, հայտնում է USA Today-ը:

 

Միջոցառումից առաջ կարմիր գորգը թրջել է 20 խորանարդ մետր ջուր` Beverly Hilton հյուրանոցից: Այդ կերպ համակարգն արձագանքել է ջերմաստիճանի բարձրացմանը, որն առաջացրել են շրջակայքում տեղադրված բազմաթիվ լույսերը:

 

Գորգի թաց մասերը հասցրել են փոխարինել, և ժամանող հյուրերն անցել են չոր կարմիր գորգի վրայով: Հյուրանոցում կատակել են, թե գորգը պարզապես ևս մեկ անգամ լվացել են անվանի հյուրերի գալուց առաջ:

 

«Ոսկե գլոբուսը» շնորհվում է1942-ից: Այս տարի կայացել է 71-րդ մրցանակաբաշխությունը, որի արդյունքների մասին` այստեղ: