Ամերիկացի լրագրողին արգելել են Ռուսաստան այցելել

09:14 • 14.01.14

Ամերիկացի լրագրող Դևիդ Սեթերին, ով 2013թ.-ին մի քանի ամիս բնակվել է Մոսկվայում, արգելել են վերադառնալ Ռուսաստան. այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ The Guardian-ի հղումով։


Արգելքի մասին 66-ամյա լրագրողին հաղորդել են Կիևում Ռուսաստանի դեսպանատանը, որտեղ նա փորձել է երկարաձգել մուտքի արտոնագրի ժամկետը։ Լրագրողին հայտնել են, որ «համապատասխան մարմինները» նրա ներկայությունը Ռուսաստանի տարածքում «անցանկալի» են համարել։


Այդ որոշմանը դեմ է արտահայտվել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, որը ռուսական իշխանություններից բացատրություն է պահանջել։ ՌԴ արտգործնախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։


Դևիդ Սեթերն առաջին անգամ Ռուսաստանում եղել է 1969թ.-ին։ 1976թ.-ին նա 5 տարի եղել է The Financial Times-ի մոսկովյան թղթակիցը, ինչից հետո 3 գիրք է գրել Խորհրդային Միության և Ռուսաստանի մասին։