Ժամանակակից արվեստի ամենաթանկարժեք ստեղծագործությունները՝ լուսանկարներով

19:47 • 14.01.14

Մեր օրերում հավաքորդների համար արվեստի գործեր ձեռք բերելը շքեղություն չէ, այլ՝ կապիտալի հուսալի ներդրում: Bigpicture.ru-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք կտավներն ու քանդակները:

 
Հսկա շնիկը


«Փչովի շնիկի» նարնջագույն տարբերակը, որն ստեղծվել է ամերիկացի Ջեֆ Կունսի կողմից, ներկայում ստեղծագործող նկարիչների աշխատանքներից ամենաթանկն է: Այն կազմում է Կունսի՝ հսկայական պողպատե քանդակների շարքի մի մասը, որոնք նմանակում են փուչիկներից պատրաստված խաղալիքների: 2013-ի նոյեմբերին այն աճուրդում վաճառվել է 58.4 մլն դոլարով:


Դեմիեն Հերսթի շնաձուկը


Բրիտանացի Դեմիեն Հերսթը արդի նկարիչներից ամենահարուստն է: Նրա աշխատանքների կենտրանական թեմաներն են՝ կյանքը, մահը, սպառումը: Լուսանկարում պատկերված է Հերսթի կողմից սպիրտով ողողված շնաձուկը:


Կապիտալ արվեստ


Աճուրդի ժամանակ 119.7 մլն դոլարով ձեռք են բերել նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը:


2013-ի ամենաթանկարժեք եռապատումը


Բրիտանացի գեղանկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Լուսիեն Ֆրեյդի դիմանկարի երեք էսքիզները» դարձել է արվեստին նվիրված աճուրդի ժամանակ երբևէ վաճառված ամենաթանկ ստեղծագործությունը. այն վաճառվել է 142,4 մլն դոլարով:


Ձեռքից ձեռք


Ֆրանսիացի հետիմպրեսիոնիստ Պոլ Սեզանի հանրահայտ «Թուղթ խաղացողները» կտավը վաճառվել է 259 մլն դոլարով՝ դառնալով «մասնավոր» վաճառքների առաջատար:


Միլանի հրապարակը


Գերմանացի ժամանակակից նկարիչ Գերհարդ Ռիխտերի «Միլանի տաճարի դիմացի հրապարակը» կտավը վաճառվել է 37 մլն դոլարով:


Քայլ դեպի հավերժություն


2010-ին աճուրդի ժամանակ 104.3 մլն դոլարով վաճառվել է շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետիի «Քայլող մարդը» ատեղծագործությունը, որը դեռևս համարվում է աշխարհի ամենաթանկ քանդակներից մեկը: