Հրապարակվել է Բեռլինյան 64-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը

18:05 • 14.01.14

Հայտնի է դարձել Բեռլինյան 64-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը: Փառատոնը կանցկացվի այս տարվա փետրվարի 6-ից 16-ը, գրում է gazeta.ru-ն:

 

Բեռլինալեի մասնագիտական խորհուրդն այս տարի կգլխավորի ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Շամուսը:

 

Մրցույթի ժյուրիում ընդգրկվել են նաև ֆրանսիացի ռեժիսոր Միշել Գոնդրին, Հոնկոնգից դերասան Թոնի Լյունը, ամերիկացի դերասաններ Քրիստոֆ Վալցը և Գրետա Գերվիգը, ամերիկացի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին, դանիացի դերասանուհի Տրինե Դյուրհոլմը, իրանցի ռեժիսոր Միտրե Ֆարահանին: