Բրիտանիայի բանակը կադրեր է փնտրում «դժբախտ քաղաքացիների» շրջանում

11:37 • 14.01.14

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է փնտրում «դժբախտ քաղաքացիների» շրջանում, հայտնում է Euromag-ը։

 

Նախարարության հրամանով անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Միացյալ Թագավորության բնակիչների 23%-ը դժգոհ է իր աշխատանքից։ Ուստի բրիտանական զինված ուժերը կենտրոնացել են հենց այդ «դժբախտ քաղաքացիների» վրա։

 

Պաշտպանության նախարարության կարծիքով՝ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կկարողանան իրականացնել իրենց ձգտումները բանակի շրջանակներում։

 

Այդ նպատակով նախարարությունն անգամ տեսահոլովակ է պատրաստել, որում ցուցադրվում է, թե ինչպես բարձր որակավարում ունեցող էլեկտրիկը, շեֆ խոհարարը, ջրմուղագործը, ինժեներն ու բեռնատարի վարորդը, դաշտային պայմաններում ու ամբողջովին զինված, ի ցույց են դնում ռազմական պատրաստվածության վարպետությունը։

 

Նախարարությունը կսկսի ընդունել իրենց աշխատանքից դժգոհ բրիտանացիների դիմումներն այս ամսից սկսած։